Ադամանդ
Մի առիթով կինոհրաշք Զազա Գաբորը խոստովանել է. «Ես երբեք այն աստիճան չեմ ատել տղամարդկանց, որպեսզի վերադարձնեմ ինձ նվիրած ադամանդները»: Դրանք պետք չէ վերադարձնել, բայց պետք Է, թերևս, իմանալ միշտ նորաձև այս քարերի հետ կապված ևս մի քանի փաստ:
[խմբագրել] Հատկությունները
Ալմաստը՝ չմշակված ադամանդը, ամենաամուր հանքանյութն է:
Դարերի ընթացքում ձևավորվել են Թանկարժեք քարերի արժեքի մասին մի շարք դատողություններ, որոնց հիման վրա կազմված աղյուսակում դրանք դասավորվում են հետևյալ հերթականությամբ. ալմաստ, շափյուղա, սատակ, խրիզոբերիլ, ոսկեբյուրեղ, զմրուխտ, լալ և այլն:
Ադամանդը եզակի քար է. չկան ամբողջովին միանման երկու ադամանդներ։
Այն լույսի անդրադարձման բացառիկ ուժ ունի։ Համարվում Է Երկրի վրա գոյություն ունեցող ամենամաքուր թանկարժեք քարը։
Ադամանդը հավերժական գոյությամբ քար Է։
[խմբագրել] Գնահատում
Թանկարժեք քարերի քաշն ընդհանրապես որոշվում Է կարատներով (իտ.՝ carato-եղջրենու պատիճ, որի սերմերը ծառայել են որպես զանգվածի միավոր): Իսկ մեկ կարատը մոտավորապես 0,2 գրամ է։
Գոյություն ունի առևտրական գնացուցակների համակարգ, ըստ որի էլ որոշվում Է այս քարերի արժեքը։ Ընդունված Է ադամանդը նկարագրել՝ հիմք ընդունելով դրա չորս հիմնական բնութագրերը՝ գույնը (colour), մաքրությունը (clarity), երեսակումը (cut) և քաշը՝ կարատը (carat): Ըստ այս բնորոշումների արված դասակարգումն ունի 4C անվանումը։
Մեկ կարատ քաշով ալմաստը կարող է արժենալ 350-ից 3000 դոլար: Նույն քաշի ադամանդը կարժենա արդեն 3000-ից 7000 դոլար։
Ադամանդի գնահատումը կատարվում Է, այսպես կոչված, «Տավերնյեի օրենքով»: Ըստ դրա՝ քարի գինը հավասար է բյուրեղի զանգվածին՝ մեկ կարատի հիմնական գնով քառակուսի աստիճան բարձրացված։ Օրինակ՝ 2 կարատանոց ադամանդը 3 անգամ ավելի թանկ Է, քան 1 կարատանոցը, իսկ 3 կարատանոցը նրանից թանկ Է 10 անգամ։ Այսպիսի աճն առկա Է մինչև 5 կարատի դեպքում։ 10 կարատանոց ալմաստը մեկ կարատանոցից թանկ է 100 անգամ։ 25 կարատից ավել քաշով ադամանդներին տրվում են անձնանանուններ։
[խմբագրել] Մշակման ձևեր
Ադամանդներն ունեն մշակման «դասական եղանակ»: Եվ դա պատահական չէ։ Թանկարժեք քարերն այնպես պետք Է մշակվեն, որ նրանց մեջ թափանցող լույսի մեծ մասը «դուրս չգա» քարից, այլ բեկվի նիստերում և վերադառնա։
Կա ադամանդների մշակման երկու հիմնական եղանակ՝ ուղղակի ադամանդի երեսակում և վարդաձև երեսակում։
Մշակման առաջին ձևի կիրառման դեպքում ադամանդը երեսակվում է երկու բազմանիստ բուրգերի (ինչպես ամբողջական, այնպես էլ հատած) տեսքով։ Այդ բուրգերը հանդես են գալիս որպես հիմք։ Բուրգերի գագաթի և պավիլիոնի երեսակները դասավորված են մի քանի շարքով։ Ավելի տարածված Է դրանց եռաշարք դասավորությունը։
Լրիվ երեսակման դեպքում ադամանդը սովորաբար ունենում է 57 երեսակ, իսկ ավելի պարզ երեսակման դեպքում՝ 17: Վերջինս կիրառվում Է հատկապես փոքր ադամանդների մշակման դեպքում։
Վարդաձև երեսակված ադամանդն առանձնանում Է հարթ հիմքով, քարի ներքևի մասը բաղկացած Է մանր եռանկյուն եզրահատածներից։ Հայտնի ադամանդներից հենց վարդաձև է երեսակված «Օռլով» ալմաստը: Ի դեպ՝ վարդաձև երեսակված ադամանդը ճիշտ է ալմաստ անվանել։
[խմբագրել] Ոչ ավանդական երեսակման օրինակներ
Սակայն գոյություն ունեն ոչ ավանդական եղանակներով երեսակված ադամանդներ, որոնցից յուրաքանչյուրը եզակի է իր տեսակի մեջ։ Այդպիսիններից է, օրինակ՝ «Շահ» ալմաստը։ 1829-ին՝ Պարսկաստանում, Գրիբոեդովի սպանությունից հետո, այն ռուսաց ցարին է նվիրել պարսից արքայազնը։ «Շահն» ունի երեք ողորկվւսծ երեսակ, որոնց վրա պարսկերենով գրություններ կան։ Ըստ այդ գրությունների հնարավոր Է վերծանել քարի պատմությունը։
Մեկ այլ հայտնի օրինակ Է 1867–ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում ներկայացված ադամանդը, որն ունի տղամարդու գլխի ձև։ Այն 16-րդ դարի իտալացի վարպետի ձեռքի աշխատանք է:
Էրմիտաժում պահվում է 18-րդ դարի մի եզակի ծխախոտատուփ՝ երկու առյուծների պատկերով։ Այդ առյուծների աչքերն ադամանդյա են։ Ամեն աչքի կենտրոնում տեղադրված է սուտակ՝ իբրև բիբ։
[խմբագրել] Գույն
Ադամանդի դեպքում քարի գույնը շատ կարևոր է։ Որքան անգույն է ադամանդը, այնքան ավելի բացառիկ և արժեքավոր է այն համարվում։ Ոչ մասնագիտական զննության ժամանակ անգույն կարող են թվալ շատ ադամանդներ, սակայն իրականում ադամանդները մեծ մասամբ ունեն շագանակագույն կամ դեղին երանգներ։ Ըստ գույների՝ ադամանդները կարող են լինել դեղին, երկնագույն, վարդագույն, կանաչ։ Ամուսնական մատանու ադամանդը, սակայն, պետք է անգույն լինի՝ իբրև մաքրության խորհրդանիշ։
Ադամանդը մաքուր է համարվում, եթե տասն անգամ խոշորացնող մանրադիտակով զննելիս դրա մակերեսին չեն հայտնաբերվում այլ գոյացություններ կամ բծեր։
[խմբագրել] Ադամանդի հետ կապված հավատալիքներ
Ադամանդի հետ կապված կան հետևյալ հավատալիքները։ Ադամանդը համարվում է արևի քար, այն շնորհում է առաքինություն, տղամարդկություն և հաղթանակ, վանում Է մեղքերը։ Հանցագործի ձեռքին ադամանդը գործում Է նրա իսկ դեմ։ Երբեք Երջանկություն չի բերում նրան, ով այն գնել Է. դրանք անհրաժեշտ է նվիրել։ Իր ներսում բծեր ունեցող ադամանդը համարվում Է ճակատագրական քար։
Ըստ Բուֆլերի՝ «Երջանկությունը նման է ադամանդի, բավականությունը՝ ջրի կաթիլի»: Իսկ ըստ Կոկո Շանելի՝ «Ադամանդներն առավելագույն արժեք են նվազագույն չափերի մեջ»:
BW Bewise Inc.
Welcome to BW tool world! We are an experienced tool maker specialized in cutting tools. We focus on what you need and endeavor to research the best cutter to satisfy users’ demand. Our customers involve wide range of industries, like mold & die, aerospace, electronic, machinery, etc. We are professional expert in cutting field. We would like to solve every problem from you. Please feel free to contact us, its our pleasure to serve for you. BW product including: cutting tool、aerospace tool .HSS Cutting tool、Carbide end mills、Carbide cutting tool、NAS Cutting tool、Carbide end mill、Aerospace cutting tool、Фрезеры’Carbide drill、High speed steel、Milling cutter、CVDD(Chemical Vapor Deposition Diamond )’PCBN (Polycrystalline Cubic Boron Nitride) ’Core drill、Tapered end mills、CVD Diamond Tools Inserts’PCD Edge-Beveling Cutter(Golden Finger’PCD V-Cutter’PCD Wood tools’PCD Cutting tools’PCD Circular Saw Blade’PVDD End Mills’diamond tool ‘Single Crystal Diamond ‘Metric end mills、Miniature end mills、Специальные режущие инструменты ‘Пустотелое сверло ‘Pilot reamer、Fraises’Fresas con mango’ PCD (Polycrystalline diamond) ‘Frese’Electronics cutter、Step drill、Metal cutting saw、Double margin drill、Gun barrel、Angle milling cutter、Carbide burrs、Carbide tipped cutter、Chamfering tool、IC card engraving cutter、Side cutter、NAS tool、DIN tool、Special tool、Metal slitting saws、Shell end mills、Side and face milling cutters、Side chip clearance saws、Long end mills、Stub roughing end mills、Dovetail milling cutters、Carbide slot drills、Carbide torus cutters、Angel carbide end mills、Carbide torus cutters、Carbide ball-nosed slot drills、Mould cutter、Tool manufacturer.
留言列表